«Վերդեր»-ը, «Այնտրախտ»-ը և «Բորուսիա»-ն հաղթեցին. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:

Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում մրցեց «Դյուսելդորֆ»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով: «Քյոլն»-ը տանն ընդունելով «Ունիոն Բեռլին»-ին զիջեց 1:2 հաշվով: Բեռլինի «Հերտա»-ն սեփական հարկի տակ պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին 1:4 հաշվով: Բրեմենի «Վերդեր»-ը 5:1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Պադերբորն»-ի նկատմամբ, իսկ «Վոլֆսբուրգ»-«Ֆրայբուրգ» խաղն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով:

Ավելի ուշ կկայանա «Բավարիա»-«Բորուսիա-Մյունխենգլադբախ» հանդիպումը:




Լրահոս