Քաղաքապետարանի աշխատակիցները կրկին պարգևատրվել են. ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետարանի աշխատակիցները կրկին պարգևատրվել են: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կայքում տեղադրված քաղաքապետի որոշման մեջ, որում մասնավորապես ասվում է.

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝
1.Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. ապրիլ ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:

Ի դեպ, Սարգսյան Հայկը նախորդ ամիս արդեն իսկ 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրվել էր։ Այսինքն այս պարգևատրումները ոչ թե նախկինի նման եռամսյակային են, այլ ամսեկան:




Լրահոս