ԽՈՐՏԱԿՎԱԾ ՀՈՒՅԶԵՐ, ՀԱՋՈՂ ԲԱԺԱՆՈՒՄ, ՊԱՅՔԱՐ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը հայտարարել է, որ հրաժարվում է Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել որպես թեկնածու, սակայն նախկինում նման մտադրություն ունեցել է: Ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ կցանկանար  լինել թեկնածու, այլեւս թեկնածու չէ` երկրի համար կարեւոր համարելով ր ձախերի հաղթանակը: Մինչ Ստրոս Կանը բավականին մեծ հիասթափություն է ապրում այն բանից, որ երկրի նախահագի պաշտոնն իր շուրջ ծավալված սկանդալից հետո, այսպես ասած, «ձեռքից թռավ», բրիտանացի վիրաբույժներին հաջողվել է առանձնացնել սիամական երկվորյակներին, որոնք իրար կպած են եղել գլխի հատվածում: Բժիշկները միմյանցից անջատել են Ռիթալի եւ Ռիթագ քույրերին:  Վիրահատությունը կատարվել է Լոնդոնի  Գրեյթ Օրմոնդ փողոցում գտնվող մանկական հիվանդանոցում: Վիրահատության դժվարությունն այն է եղել, որ արյան շրջանառության համակարգն աղջիկների մոտ միասնական էր: Բժիշկներն ասել են, որ վիրահատությունը նորմալ է ընթացել, եւ հույս կա, որ երկու քույրերը կառողջանան: Չնայած բրիտանացի բժիշկները մեծ հաջողության են հասել, եւ նրանց պարգեւատրելու առավել հարմար առիթ երեւի թե էլ չլինի, բրիտանիայում իշխանություններին միայն հուզում է տասնամյակներ շարունակվող անգլո-գնչուական պայքարը: Պայքարի ընթացքում երկրի դատական կատարածուները փորձում են պարտադրաբար տարհանել Անգլիայի հարավում հաստատված գնչուներին:  Նրանց մի մասն արդեն լքել է այդ բնակավայրը, մինչդեռ մեծամասնությունն ամրացնում է իր դիրքերը եւ պատրաստվում բախումների իշխանության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ շուրջ 400 գնչու ապրում է Դեյլ ֆարմ կոչվող վայրում: Ըստ իշխանությունների` նրանք ապօրինաբար են զբաղեցնում այդ  տարածքը: Իսկ Նովոսիբիրսկի դատարաններից մեկը շատ ավելի ազդեցիկ գտնվեց, քան բրիտանականը, եւ ստիպեց ուսուցչուհի  Օլգա Վանչուգովային  աշակերտ Տիմուր Խադանովին որպես տուգանք վճարել 3200 ռուբլի: Տուգանքն ուսուցչուհին ստիպված է վճարել այն բանի համար, որ դասի ընթացքում մի քանի անգամ վիրավորել է Խադանովին, անիծել նրան: Մինչ Ստրոս Կանը հիասթափություն է ապրում, բրիտանացի բժիշկները` պայքարում երեխաներին փրկելու ուղղությամբ, իսկ իշխանությունը` գնչուների դեմ, աշակերտն էլ հաղթում է ուսուցիչ-աշակերտ դարավոր պայքարում, աշխարհը մարդկանց հոգսերը թեթեւացնելու համար  առաջարկում է նշել ժպտիկների եւ տխրիկների օրը:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս