ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցիներին ազատ են թողնում․ նրանց վարչական պատասխանատվության են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կիրանցիներին բոլորին ազատ են թողնում։ Նրանց վարչական պատասխանատվության են ենթարկել։

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին` ժամը 5:30-ի շրջանում ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է Կիրանց-Ոսկեպար արդեն 2 շաբաթ փակ ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, որոնց մեջ անգամ անչափահասներ կան։ Իրավիճակը Կիրանցում խիստ լարված է։

Ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ բացել են Ոսկեպար-Կիրանց ճանապարհը։ ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնել էին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտարարություն են տարածել՝ նշելով, որ այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։

«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 




Լրահոս