Ապրիլին Ռուսաստանում «ինքնամեկուսացման» պայմաններում աճել է գինու և օղու մանրածախ վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ում 2020 թվականի ապրիլին օղու մանրածախ վաճառքը կազմել է 6,2 միլիոն դեկալիտր (դալ), ինչը 9,6%-ով ավելին է, քան նախորդ տարվա ապրիլին: Ըստ Սպառողների իրավունքների պաշտպանության ազգային միության տվյալների, տարվա չորս ամիսների ընթացքում վաճառքները աճել են 3,8%-ով և կազմել 23,5 միլիոն դեկալիտր, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այս ժամանակահատվածում ավելացել է նաև գինիների պահանջարկը. վաճառքը ապրիլին աճել է 9% -ով՝ կազմելով 4,6 միլիոն դեկալիտր, հունվար-ապրիլին `6,7% -ով, մինչև 16,7 միլիոն դեալիտր: Ապրիլին վաճառվել են շամպայն և փրփրուն գինիներ ՝ 878 հազար դեկալիտր (3,6% ավելի), հունվար-ապրիլին ՝ 7,7 միլիոն դեկալիտր (4,2% ավելին):

Ապրիլին ցածր թնդությամբ ալկոհոլային ըմպելիքների վաճառքի աճի տեմպը (9 աստիճանից ցածր թնդություն ունեցող) նվազել էր՝ 1% (մինչև 461.9 հազար դեկալիտր): Հունվար-ապրիլին այդ ըմպելիքների վաճառքը կազմել է 1,8 միլիոն դեկալիտր, ինչը 7,2%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ:

Ապրիլին կոնյակի պահանջարկը նվազել էր1,6%-ով՝ մինչև 858,5 հազար դեկալիտ: Հունվար-ապրիլին վաճառվել է 3,7 միլիոն դեկալիտր, ինչը 0.4%-ով ավելին է նախորդ տարվա համեմատ:




Լրահոս