Armenian text to speach

ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին․ կան զոhեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևի և Ուկրաինայի այլ շրջանների էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Հարվածների հետևանքով Կիևում զոհվել է 3 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հարվածների թիրախում են եղել մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներ։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցվել են Կիևի կամուրջները, որոնք օգտագործվել են սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար, Բրովարիում և Լվովում գտնվող գործարանները, ինչպես նաև Կիևի մարզում տեղակայված Fire Point ձեռնարկությունը, որտեղ հավաքվում են «Ֆլամինգո» հրթիռները։

Ռուսական կողմը հայտնում է նաև Դնեպրոպետրովսկի և Կորոստենի կայարաններում ռազմական տեխնիկա տեղափոխող լոկոմոտիվների, Նիկոլաևի մարզում թևավոր հրթիռների պահեստի, չորս մարզերում էլեկտրակայանների, Օդեսայի մարզում ռազմական բեռների տեղափոխման համար օգտագործվող կամրջի և Օդեսա ռազմական բեռներ տեղափոխող նավի խոցման մասին։

Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ ռուսական հարվածների հետևանքով մայրաքաղաքում զոհվել է 3 մարդ, ևս 15-ը վիրավորվել են, որոնցից 7-ը հոսպիտալացվել են։

Վնասվել են Դնեպր գետի վրայով անցնող Պոդոլսկո-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Հարավային կամուրջները։ Դրա հետևանքով դժվարացել է մայրաքաղաքի երկու ափերի միջև երթևեկությունը, իսկ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրամատակարարման։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս