ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակների կրման կարգը կխստացվի. 20 հազար անսիպտոմ դեպքեր կարող են լինել. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորին կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Մեր բոլոր շփումներում պետք է մեր շրջապատող մարդկանց վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր: Այսօր պարետատան նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, նա և ընտանիքի մյուս անդամները վարակված են կորոնավիրուսով:

«Հայաստանում կարող են 20 հազար անսիպտոմ դեպքեր լինել: Կրկին կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները: Մեր ամբողջ ընտանիքը մեկուսացած է: Մենք բոլորս ախտանիշներ չունենք: Ջերմությունը 36.5 էր, շարունակում եմ աշխատել: Այսօր տեղի է ունեցել պարետատան նիստ, որին ես հեռավար եմ մասնակցել: Վաղվանից ավելի շատ կինտեգրվեմ աշխատանքներին», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս