ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե փող չտանք, մարդիկ տանը չեն մնալու. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական ճեպազրույցները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես են վերաբերվում կրկին սահմանափակումներին: Մարուքյանը նկատեց, որ երկշաբաթյա ժամկետով փակելն անարդյունավետ է, իսկ երկարաժամկետի դեպքում էլ պետք է քաղաքացիներին օգնություն ցույց տան, բոլորին փող տան:

«Եթե փող չտանք, մարդիկ տանը չեն մնալու: Գերմանիայում կարգապահ են, որովհետև բոլորին փող են տվել: Մեր ազգն անկարգապահ չէ, պարզապես հանգամանքներն են տարբեր», -նշեց նա:

Մարուքյանը ընդգծեց, թե լավ էր վերաբերվում Դավիթ Անանյանի պաշտոնավարմանը և իր համար անակնկալ էր այս ոոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս