Armenian text to speach

«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուժման կարիք ունի, առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք։ Այս մասին իր գործով դատական նիստի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան, նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Փաշինյանի հռեետորաբանությունն իր և ընդդիմության հասցեին, Կարապետյանն ասաց․ «Բուժման կարիք ունի»։

Այն հարցին, թե արդյոք հավատում է Փաշինյանի առաջարկին՝ իրեն հեռացնելու հետ կապված, Կարապետյանն ընդգծեց․ «Համենայն դեպս, կարիք չունենք, առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք»։




Մամուլի Տեսություն

Լրահոս