
ԹԻՄ ՍՊԸ-ի Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը մեկնաբանություն է ներկայացրել այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի շուրջ։ Նա հայտնում է, որ հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ», չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Եսայան եղբայրները հոդվածում նշված որևէ հարցով երբևիցե չեն հրավիրվել ԱԱԾ։