
Հունիսի 9-ին նշանակված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվելու է: Այս մասին հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասված է հայտարարության մեջ։