Armenian text to speach

Ալեն Սիմոնյանը բնակարան է գնել, կինն էլ՝ ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականին առուվաճառքի առումով բավական ակտիվ են եղել։ Ալեն Սիմոնյանը 2019 թվականին 125 մլն դրամով վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարանը և 114 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։

Չնայած նա ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Դրա փոխարեն նրա կինն է ավտոմեքենա գնել։ Խոսքը 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենայի մասին է, որը նա գնել է 7 մլն դրամով։

Ալեն Սիմոնյանը բանկում ունեցել է 1 մլն 794 հազար դրամ, առձեռն՝ 9 մլն դրամ և 3400 դոլար։ Պատգամավորի եկամուտները գոյացել են 12 մլն դրամ՝ աշխատավարձից, 998 հազար դրամ՝ ՊԵԿ-ից, 25 մլն դրամ, որը պատգամավորը վերցրել է բանկից որպես վարկ։ Իսկ կինը բանկում ունեցել է 8 հազար դրամ, կանխիկ՝ 6 մլն դրամ և 19 հազար դոլար։ Նա ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 560 հազար դրամ և 398 հազար դրամ որպես փոխառություն։




Լրահոս