ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 438 ընտանիքի հարց է լուծվել․ Սիսեռյանը՝ Ֆիրդուսի թաղամասի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ընթանում է Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումն է: Ընդ որում, արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։

Նիստի ժամանակ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է այժմ և այս առնչությամբ ինչ աշխատանքներ են տարվել 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ «100-ից ավելի բնակիչներ ստացել են բնակարաններ կամ գումարային փոխհատուցում։ Մինչև այդ գումարն առավելագույնը կազմում էր 700 դոլար, հիմա 1200 դոլար։ 438 ընտանիքի հարց է լուծվել, որը տարիներ շարունակ չէր լուծվում», – նշեց նա։

Նկատենք, որ կառավարության որոշմամբ տարածքի իրացման իրավունք է տրվել 18 տարբեր կազմակերպությունների: Այդ ընկերությունները, սակայն, իրար հետ կապված են: Նրանցից մեկը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, մնացյալ 17-ը՝ Արևմտյան Հայաստանի տեղանուններ պարունակող ընկերություններ են: 33-րդ թաղամաս կոչվող այս տարածքը կամ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին: Ըստ այդ որոշման, միայն մի քանի շենք` հիմնականում փողոցների վրա գտնվողներն ունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, իսկ թաղամասի ներսում գտնվող 19-րդ դարի կառույցները, չնայած իրենց մեկդարյա պատմությանը մինչ օրս տեղ չեն գտել պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս