Գևորգ Գորգիսյանը դեռ ինքնամեկուսացած է. ովքեր են մյուս մեկուսացածներն ու վարակակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որը ինքնամեկուսացած է, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե կորոնավիրուսի թեստ չի հանձնել: Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, թե երկու օրից արդեն կկարողանա տանից դուրս գալ:

«Հունիսի 12-ին էի շփվել մեկի հետ, ով ամսի 20-ին ասաց, որ վարակվել է կորոնավիրուսով: Այդ օրվանից, համենայնդեպս, տանից դուրս չեմ գալիս»,- նշեց նա, հավելելով, թե իրեն լավ է զգում: Ընդ որում, Գորգիսյանը հայտնեց, որ ինքը պարետատնից զանգ կամ որեւէ ցուցում չի ստացել ինքնամեկուսանալու մասին, ավելին, ինքն է որոշել զանգահարել եւ անարդյունք է եղել:

Հիշեցնենք, որ արդեն կորոնավիրուսով են վարակվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանն ու ևս մի քանիսը, այդ թվում՝ Ծովինար Վարդանյանը, մեկուսացել են եւ պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն:




Լրահոս