Իրինդ գյուղի ջրամբարում մարդ է խեղդվել. փրկարարները հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 թ.) դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին։




Լրահոս