
Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումը: Ելույթ ունեցավ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ով հոբելյանի կապակցությամբ բարեմաղթանքներ հղեց: Նոյեմբերյան քաղաքի զարգացման համար ներդրում ունեցած մի շարք անձինք արժանացան քաղաքապետարանի պատվոգրերի: Միջոցառման վերջում Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասը շքերթ ունեցավ: Նկատենք, որ միջոցառման մասնակիցների թիվը քիչ էր, հիմնականում ներկա էին քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատողները, դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ: Սակայն չափահաս բնակչության գերակշիռ մեծամասնությունն անկախության տոնն իրենը չէր համարում եւ այն տոնելու «հավես» չուներ: