ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին պատգամավորը «ԿԳԲ-ի պադվալում» է. ինչ ցուցմունք է տվել Մանուկյանը ընտրակաշառքի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կշարունակվի ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորված է, իսկ վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը կալանավորման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, ավելին ՝ Վազգեն Պողոսյանն ու Աբրահամ Մանուկյանը առերեսվել են, որտեղ Վազգեն Պողոսյանը նշել է, որ ընտրակաշառքի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել Աբրահամ Մանուկյանի հետ:

Առերեսումից ArmLur.am-ին այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել, սական նախաքննությանը չվնասելու համար այս պահին  այն չենք հրապարակի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Աբրահամ Մանուկյանը գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում` «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչ ցուցմունք է նա տվել իրավապահներին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշինե ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս