Armenian text to speach

Եվրոպայում ռուսական դիվերսիաներն աճել են 16%-ով․ թիրախում կարևոր ենթակառուցվածքներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում ռուսական դիվերսիաների թիվը 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն աճել է 16%-ով, իսկ գործողություններն ավելի բարդ են դարձել։ Այս մասին հայտնում է European Pravda-ն՝ Reuters-ին հղումով, որը մեջբերում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) զեկույցը։

Ըստ զեկույցի՝ արձանագրված միջադեպերի կեսից ավելին ուղղված է եղել կարևոր ենթակառուցվածքների, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և տրանսպորտային համակարգերի դեմ։ Նշվում է, որ դիվերսիաների մի մասը շարունակում է իրականացվել անփորձ գործակալների միջոցով, սակայն ի հայտ է եկել նաև ավելի հմուտ գործող անձանց խումբ, որն օգտագործում է ավելի բարդ մեթոդներ։

IISS-ի զեկույցում նշվում է, որ ձերբակալությունները կարող են հեռացնել դիվերսիաների անմիջական կատարողներին, սակայն քիչ հավանական է, որ դրանք կխոչընդոտեն գործողությունները կազմակերպող Ռուսաստանի հետախուզական ծառայություններին։

Ինստիտուտի կանխատեսմամբ՝ Գերմանիան և Լեհաստանը կշարունակեն մնալ ամենահաճախ թիրախավորվող երկրները, քանի որ նրանց տրանսպորտային, լոգիստիկ և արդյունաբերական ցանցերը կարևոր նշանակություն ունեն Ուկրաինային աջակցություն տրամադրելու համար։

Դիվերսիաների աճի ֆոնին եվրոպական երկրներն ուժեղացնում են համագործակցությունը ենթակառուցվածքների պաշտպանության հարցում։ Նոյեմբերին հաղորդվել էր, որ Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը խորացնում են համագործակցությունը՝ կիբեռհարձակումների և դիվերսիաների սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։




Մամուլի Տեսություն

Լրահոս