«Յուքոմ» ընկերության բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում «Յուքոմ» ընկերության բաժանորդները բախվել են ինտերնետ-կապի խնդիրների հետ: Բաժանորդները հայտնել են, որ արդեն մի քանի ժամ է, ինչ իրենց մոտ «Յուքոմի» ինտերնետ-կապը խափանված է:

Քիչ առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են։ Բոլոր ծառայությունների ամբողջ ծավալով վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից և անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում։




Լրահոս