ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին:Նարինե Սարուխանյան, 50 տարեկան, բուժքույր ՊԱՏԱՍԽԱՆ.  Դատապարտյալը կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե քրեակատարողական հիմնարկը`• ծեծել, խոշտանգել կամ դաժան վերաբերմունք է դրսեւորել դատապարտյալի կամ կալանավորի նկատմամբ,• խախտել է պատիժը կրելու ռեժիմային տեսակը (բաց, կիսաբաց, փակ, կիսափակ)` ի վնաս անձի,• չի ապահովել օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդակարգը, որպես տույժի միջոց պակասեցրել է սննդի չափաբաժինը,• բուժկետում չի տրամադրել կամ տրամադրել է թերի բուժօգնություն,• չի ապահովել դատապարտյալների կամ կալանավորների նամակների առաքումը կամ ստացումը:ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի հետ խնդիրներ ունենա ու համարձակվի ինչ-որ մեկին դիմել, ապա քրեակատարողական հիմնարկն էլ նրա հետ խնդիրներ կունենա: Այս պարագայում ավելի հավանական է, որ քաղաքացին պարզապես չհասցնի իր իրավունքների պաշտպանությամբ զբաղվել… Թեեւ, ինչպես երեւում է, դատապարտյալները ՄԻՊ-ի աջակցությունը հայցելու բավական լայն հնարավորություններ ունեն, ու եթե դրանք օգտագործվեն, ապա ե՛ւ պաշտպանն այս ուղղությամբ բավական շատ անելիք կունենա, ե՛ւ իրենց պատիժը կրող քաղաքացիների կենցաղը  փոքր-ինչ տանելի կդառնա:




Լրահոս