ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սուպերմարկետներում սուրճ աղալու հատուկ բաժիններ կան, հաճախ եմ սուրճն աղալ տալիս, բայց ամեն անգամ նյարդայնանում եմ: Կանգնում եմ, նայում եմ շուրջս, ինձ մոտեցող չի լինում, բղավում եմ, փնտրում եմ աշխատակիցներին, որ գան, աղան: Այդ բաժնում պարտավո՞ր են համապատասխան աշխատակից ունենալ, թե՞ ոչ: Անի Գրիգորյան, 20 տարեկան, ուսանողՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` առաջարկությունների արկղեր կան սուպերմարկետներում, քաղաքացին պետք է իր առաջարկություններն ու բողոքները գրի, որ դրանք հասնեն տնօրինությանը: Սուպերմարկետ նշանակում է բարձրակարգ սպասարկում, եւ ոչ թե մենք պիտի որոնենք աշխատակիցներին, պիտի հակառակը լինի, իրենք պիտի մեզ շրջապատեն, մոտենան ու ժպիտով օգնեն: Այդպիսի խանութներում կան հատուկ աշխատակիցներ, որոնց համազգեստի վրա գրված է ` «Հաճախորդի օգնական», հենց նրանք էլ պիտի ուշադիր լինեն եւ օգնեն:  Սուպերմարկետի պահանջներն ավելի բարձր են, քան սովորական խանութինը: Նրանք բարձր սպասարկման օբյեկտ են եւ պարտավոր են բարոյական առումով, ժամանակակից սպասարկման կոչումով  օգնել: Հայաստանի սպառողների ասոցիացիայի  նախագահ  Արմեն Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բողոքների եւ առաջարկությունների համար նախատեսված արկղերը, իհարկե, պայթելու աստիճան կարող են լցվել: Սակայն դրանից իրավիճակը չի փոխվի: Բազմաթիվ սուպերմարկետներ, ինչպես հայտնի է, խնայողություն անելու նպատակով կրճատել են աշխատակիցներին, եւ արդյունքում բավական մեծ տարածքներ զբաղեցնող առեւտրի կենտրոններում շատ հաճախ դժվար է լինում որեւէ մեկին գտնել: Սուրճ աղալն էլ ժամանակատար աշխատանք է, ուստիեւ առանց այն էլ ծանրաբեռնված վաճառողուհիները ձգտում են խուսափել խանութի հենց այդ հատվածում հայտնվելուց: Ըստ տեղեկությունների` իրենց այդ քայլով նրանք հաճախ նաեւ բավարարում են տուփով սուրճ արտադրողների պահանջը, քանի որ հաճախորդը, խանութի սուրճի բաժնում կենդանի շունչ չգտնելով, ստիպված տուփով սուրճն է գնում:




Լրահոս