
Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակումՏիգրան Մեծ փողոցի կողմից հրապարակ մտնող ճանապարհի մի մասի հսկողությունն այս ոստիկանն էր իրականացնում: Նա բավականին ագրեսիվ էր պահում իրեն: Եւ երբ քաղաքացիները խնդրում էին գոնե մայթը բացել, որ մարդիկ կարողանան մայթով անցնել, հարձակվում էր` ասելով, թե դուք չպետք է մեզ ցուցում տաք. «Երբ պետք ըլնի, կբացենք»: Նույնիսկ զինվորական շքերթի նվագախմբի ներկայացուցիչներից մեկը խնդրեց ապահովել մայթի տեղաշարժը: «Մարդիկ վատացել են, խեղդվում են, բացե՛ք մայթը, թող անցնեն»,-խնդրեց զինվորականը: Մի տիկին էլ ասաց, որ ուզում է տուն գնալ ու չի կարողանում: «Է՛, չգայիր, եկել ես, վրես ես մունաթ գալիս, չի կարելի ու վերջ: Երբ բացենք, կանցնեք»,-պատասխանեց օրենքի պահապան ոստիկանը: Նշենք, որ մայթում տեղաշարժի ապահովումն ընդամենը տեխնիկական խնդիր էր: Բայց ոստիկանները գերադասում էին լռեցնել քաղաքացիներին` ալարելով աշխատել: