ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հագուստն ու կոշիկն էժանացել են, զարդերը՝ թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գնանկում՝ 0.5 տոկոսի չափով: Օրինակ, էժանացել է հագուստը. այս շուկայում պաշտոնական տվյալներով, հագուստի գները նվազել են 2 տոկոսով: Ի դեպ, թեկուզ չնչին, էժանացել է նաեւ կոշիկը՝ 0.5 տոկոսով:

Միաժամանակ նվազել են կահույքի, գորգերի եւ հատակի ծածկերի գները, այս դեպքում գնանկումը կազմել է 1 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, էժանացել են նաեւ խոշոր կենցաղային ապրանքները՝ 0.7 տոկոսով: Բայց մյուս կողմից, թանկացել են ոսկերչական զարդերը:

Պաշտոնապես, ոսկերչական զարդերի շուկայում արձանագրվել է 0.8 տոկոսի գնաճ: Իսկ մաքրող, լվացող միջոցները թանկացել են 0.4 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս