Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
SofaScore-ը կազմել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը` դրանում ընդգրկելով նաև Մխիթարյանին: Ինչպես նաև հայ կիսապաշտպանին ճանաչել է տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմա»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմա»-ի թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Վերետուն առաջ մղեց «գայլերին»: