Հակառակորդը հաստատված տեղեկություններով ունի 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը հաստատված տեղեկություններով ունի 3 իսկ ավելի հավանական է ավելի շատ զոհեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնի է, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջաբական կողմը քիչ առաջ վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Եվ ահա, Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա քիչ առաջ կրկին կոչ է արել հավատալ միայն պաշտոնական լրահոսին և հայտնել, որ հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ։ Դրանից առաջ նա նշել էր, թե ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում եւ կրկին կոչ էր արել չհավատալ ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին՝ հայտնելով, թե դրանք ապատեղեկատվություն են։




Լրահոս