«Յուքոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել․ որտեղ մասնավորապես ասվում է․
«Շարունակում ենք Ձեզ տեղեկացված պահել Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերի աշխատանքի վերականգնման ընթացքի մասին։
? Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր տեխնիկական անձնակազմին հաջողվել է առավելագույնս կայունացնել թե՛ շարժական, թե՛ ֆիքսված ծառայությունների մատուցումը։
? Մի շարք սարքավորումների համար հավելյալ սնուցում ապահովելու ուղղությամբ տեխնիկական աշխատանքները շարունակական բնույթ են կրում։
? Առանձին հասցեներով որևէ ծառայության հետ կապված խնդիրները կարգավորվում են սովորական ընթացակարգերով։
? Եվս մեկ անգամ նշենք, որ շատ շուտով միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Դրա մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք»։