ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատվիրատուներն այդպես էլ չհայտնաբերվեցին. Շշի Մելոյի գործը՝ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի մեքենայի պայթեցման գործը մտավ դատարան. ով է դատավորը

2019 թվականի օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել , փորձել էին պայթեցնել ԱԺ նախկին պատգամավորի մեքենան : Գործով երեք անձ կալանավորվեց եւ ահա գործը մտել է դատարան : Նկատենք, որ նախաքննկան մարմինը երկար ժամանակ քննություն էր իրականացնում պարզելու , թե ովքեր են պատվիրատուները , սակայն գործով կալանավորվածներն այդպես էլ չասացին , թե ովքեր են եղել իրենց պատվիրատուները եւ ադպես էլ պատվիրատուները մնացին չբացահայտված :

Այսպիսով գործով կալնավորված Արթուր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռևս գործով պարզված անձի պատվերով, Ջեմսիկ Մարտիրոսյանի, Պետրոս էլբակյանի և գործով ինքնությունները չպարզված անձանց հետ կազմակերպված խմբի կազմում երկու և ավելի անձանց՝ Մելիք Մանուկյանին, Մարկոս Մարկոսյանին և Վահան Եղիազարյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու՝ ապօրինաբար կյանքից գրվելու դիտավորությամբ, 2019 թվականի օգոստոսի 02–ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15֊րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ՝ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և տեղադրված ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարքով պայթեցրել են տվյալ հատվածում երթևեկող՝ «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատկանող, Մելիք Մանուկյանի կողմից շահագործվող «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի և նրան ուղեկցող՝ Կարեն Պավլուշի Ղազախյանին պատկանող՝ «Նիսսան Պատրուլ» մակնիշի, 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, սակայն իրենց կամքից անկախ հանգամքներով հանցանքն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն հիշյալ ավտոմեքենաները, որի արդյունքում «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատճառվել է 1.191.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Կարեն Ղազախյանին՝ 1.513.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ջեմսիկ Մարտիրոսյանին եւ Պետրոս Հակոբի Էլբակյանին եւս նույն մեղադրանք է առաջադրվել , որ վերջիններս գործով չպարզված անձի պատվերով, գործով ինքնությունները չպարզված անձանց հետ կազմակերպված խմբի կազմում երկու և ավելի անձանց՝ Մելիք Մանուկյանին, Մարկոս Մարկոսյանին և Վահան Եղիազարյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019 թվականի օգոստոսի 02-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15֊րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ՝ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և տեղադրված ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարքով պայթեցրել են տվյալ հատվածում երթևեկող «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատկանող, Մելիք Մանուկյանի կողմից շահագործվող «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի և նրան ուղեկցող՝ Կարեն Պավլուշի Ղազախյանին պատկանող՝ «Նիսսան Պատրուլ» մակնիշի, 35 MD 686 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն հիշյալ ավտոմեքենաները, որի արդյունքում «Սարանիստ» ՍՊ ընկերությանը պատճառվել է 1.191.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Կարեն Ղազախյանին՝ 1.513.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Գործը մակագրվելէ Կոտայքի մարզի դատավոր Գոռ Շահբազյանին :

Մանրամասները՝ տեսանյութում

Ք. Մ




Լրահոս