ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ
տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու
հակամրցակցային գործողության հարցով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային
հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և
հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ
Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ
Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ.
հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի
վերաբերյալ:

Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ
վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են
ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի
դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում`
խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ
պայմանագրում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման
առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ
միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝
հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:




Լրահոս