Վերջին օրերին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով, մայրաքաղաքի տարբեր հատվածների բակերում՝ մեղմ ասած անփույթ ու վտանգավոր վիճակ է ստեղծվել: Աբովյան փողոցի բակերից մեկը (Աբովյան 22ա) վերածվել է վտանգավոր գոտու: Արդեն քանի օր է՝ հոսանքի մալուխները կախված են բակի հենց կենտրոնական մասում:
Տպավորություն է, որ պատկան մարմինները անտեղյակ են, ու չեն էլ պատրաստվում առաջիկայում զբաղվել հարցի լուծմամբ: Էլ չենք խոսում այն մասին, որ բակում խաղում են բազմաթիվ երեխաներ, ու հենց այս հատվածում կայանում են բնակիչներին պատկանող մեքենաները: Թե ինչ հետեւանքներ կլինեն, մնում է միայն ենթադրել:
Մանրամասները՝ տեսանյութում