Մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսել է «Traction» ծրագրի առաջին շրջանը: 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Հայաստանի ստարտափ ակադեմիա նախաաքսելերացիոն ծրագիրը 5 շրջափուլերի ընթացքում ունեցել է 65 շրջանավարտ ընկերություն։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անցկացման 2,5 տարիների ընթացքում ծախսվել է մինչև 250 հազար եվրո, այնինչ ծրագրի շրջանավարտները արդեն իսկ ներգրավել են ավելի քան 3 միլոն եվրոյի ներդրում: Հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման հետ մեկտեղ ընկերություններն սկսում են հանդիպել նոր և ավելի մեծ դժվարությունների ու մարտահրավերների: «Traction» ծրագրի ստեղծումը պայմանավորված է էկոհամակարգի նման փուլում գտնվող ընկերություններին աջակցող կառույցներ ունենալու պահանջով։

10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն ներդրումներ ներգարվելու և միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Covid-19 համաճարակի պայմաններում ծրագիրը կանցկացվի հեռավար կարգով։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

Ծրագրի մեջ ներգրավված է 9 ստարտափ, որոնք նորարարության թարմ ալիք են բերում կրթական տեխնոլոգիաների, տրանսպորտի, մարդկային ռեսուրների կառավարման, մարքեթինգի և այլ ոլորտներում:

«Traction» ծրագրի առաջին շրջանի մասնակից ընկերություններեն են՝

  1. CauldronApp-ը օգնում է ընկերություններին կրճատել դիմորդների դիտարկման և հարցազրույցների անցկացման համար նախատեսվող ժամանակը` հավաքագրումը կատարելով չելլենջնեի միջոցով:
  2. ConstApps-ը Էլեկտրոնային առևտրի բջջային հավելվածներ ստեղծող ընկերություն է, որը տրամադրում է նաև մարքեթինգային լուծումներ հաճախորդների պահպանումն ապահովելու համար։
  3. Dowork.ai-ը ծրագրերի տևողության և ծախսերի հաշվարկման ու կանխատեսման հարթակ է։
  4. dzook-ը լուսանկարները պատկերազարդ դիմանկարների վերածող տեխնոլոգիա է, որը կարող է կիրառվել վիդեոների մոնտաժի, նկարչական և դիզայնի գործիքների 3D անիմացիաների և այլ ոլորտների մեջ։
  5. Hub Technologies-ը բեռնափոխադրողներին ուղղակիորեն կապում է մատակարարների հետ՝ առանց բրոքերային միջնորդավճարների:
  6. LiveBoard-ը առցանց դասավանդման և հեռավար ուսուցման ինտերակտիվ գրատախտակի հավելված է:
  7. Rentopian-ը բոլորը մեկում ծրագիր է՝ նախատեսված միջոցառումների վարձույթով զբաղվող բիզնեսների կառավարման համար:
  8. SmartSender-ը արհեստական բանականության միջոցով մարքեթինգի ավտոմատացման հարթակ է։
  9. TabuLearn-ը տվյալագիտության և արհեստական բանականության (ԱԲ) ծառայություններ տրամադրող ծրագիր է, որը թույլ է տալիս առկա տվյալների հիման վրա ստեղծել ԱԲ մոդելներ և բիզնեսի համար կանխատեսումներ անել




Լրահոս