ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի․ որ ընկերությունը կգնի այն․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հանձնաժողովի որոշման մեջ նշված է, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Հանձնաժողովի հրապարակման մեջ մասնավորապես նշված է․ «Նկատի ունենալով, որ «ՄՏՍ-Հայաստան»–ը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստան»–ը այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»։

Հանրային ծառայությունները կարգվորող հանձնաժողովից տեղեկացրին, որ գործարքը դեռևս չի կայացել․ ավելի հստակ պարզ կլինի նոյեմբերի 15-ի նիստում։
Զավեշտալին այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծի որոշման մեջ ոչ մի տեղեկություն չկա «ՄՏՍ-Հայաստան»–ի այս որոշման պատճառների մասին։

ArmLur.am-ը դիմել է նաև «ՄՏՍ-Հայաստան»-ին հարցի շուրջ զրուցելու համար, որտեղից խնդրեցին ուղարկվել գրավոր հարցում: Պատասխանի դեպքում կհրապարակենք նաև ընկերության մեկնաբանությունը:

Զառա Սահակյան




Լրահոս