Զոհեր ու մի քանի տասնյակ վիրավորներ՝ թուրք զինծառայողների շարքում. վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավային Մերսինի նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մահացել են վարորդը և 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:

Վթարից տուժած 30-ից ավել զինծառայողի տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։

Նշվում է, որ այդ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։




Լրահոս