Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Toll Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:
«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:
Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:
Ծառայության առավելությունները
- Հաճախորդների արագ տեղեկացում
- Սպասարկման արդյունավետության բարձրացում
- Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում
- Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում
- Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում
- Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից
- Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը
Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:
Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:
Ծառայության գին
Միացման վճար | 0 դրամ |
Ամսավճար | 5 000 դրամ |
Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից | 5 դրամ/րոպե |
Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից | 15 դրամ/րոպե |
Բաժանորդագրության ժամկետը | 12 ամիս |
Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք) | 60 000 դրամ |
Գները ներառում են ԱԱՀ: