ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ տասնյակ զոհ, հարյուրավոր վիրավորներ ու փլուզված տներ․ որն է եղել Բեյրութում հնչած ավերիչ պայթյունների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  Լիբանանի Բեյրութ քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի առողջապահության նախարար Համադ Հասանն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հայտնում է LBC լիբանանյան հեռուստաալիքը:
Մինչ դեռ Reuters-ը հայտնում է պայթյունի հետևանքով 10 զոհի մասին։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ զոհերի մարմինները հայտնաբերվել են լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում: Հեռուստալիքը նաև նշում է, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել երկու պայթյունի հետևանքով:

Բացի այդ, մի շարք տներ են ավերվել, իսկ փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող էր լինե հրավառուկների պահեստում տեղի ունեցած բռնկումը:

Սակայ Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ ծովային նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել:
Մինչ այդ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը հերքել է հրավառուկների պահեստում պայթյունի վարկածը և հայտարարել է, որ Բեյրութում որոտացած պայթյունի պատճառն այլ պայթուցիկ նյութերի բռնկումն է եղել:

Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆ




Լրահոս