Ազգային ժողովը հանրային քննարկումներ է սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը: Սակայն այս փուլում դրանք կազմակերպվելու են  առցանց եղանակով: Ըստ այդմ, առաջին քննարկումը վերաբերելու է Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք թեմային: Ընդ որում, Ազգային ժողովը հայտնում է, թե  հանրային քննարկումներին մասնակցելու համար  հրավիրվում են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները եւ բոլոր հետաքրքրված անձինք:

Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել էր կառավարությունը:

Օրինակ նախագծի մեջ ասվում է. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցներով են կարող ֆինանսավորել՝

1) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելը,

2) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու և նախընտրական այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալումը,
3) քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստումն ու տարածումը,
4) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալությունը,
5) նախընտրական քարոզչության նպատակով կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար անձանց վճարվող գումարները:

 




Լրահոս