ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում 191 ուղևորով ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի․ կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիավորվել: Ինչպես տեղեկացնում է«Reuters» գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից «Reuters»-ին հայտնել են, որ Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս