Ըստ IDRW-ի՝ հրթիռների խմբաքանակի ուղարկման գործընթացը տեղի է ունեցել հնդկական Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրական գործարանից։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը 2026 թվականի հունվարի 18-ին այցելել էր ընկերության արտադրական ձեռնարկություն և մասնակցել Հայաստանին նախատեսված առաջին խմբաքանակի ուղարկման արարողությանը։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանի պատվերը ներառում է նաև շուրջ 2000 կրոր հնդկական ռուփի արժողությամբ պայմանագիր՝ չորս «Pinaka» մարտկոցի, զինամթերքի և համապատասխան այլ բաղադրիչների մատակարարման վերաբերյալ։
IDRW-ն նշում է, որ «Pinaka» համակարգը մշակվել է Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից։ Հրթիռների արտադրությամբ զբաղվում է Solar Defence and Aerospace Limited ընկերությունը, որը մտնում է Solar Group-ի կազմի մեջ և գտնվում է Նագպուրում։
Հնդկական պորտալի գնահատմամբ՝ Հայաստանի պատվերը ցույց է տալիս նաև Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության մեջ մասնավոր ընկերությունների ներգրավվածության աճը։ Ընկերությունն այս ծրագրի շրջանակում ոչ միայն հրթիռներ է արտադրում, այլև մասնակցում է Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի արտահանման ընդլայնմանը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























