Առողջ ու փարթամ մազեր ունենալու 5 գաղտնիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկուհիներն աչքի են ընկնում գեղեցիկ, երկար, հաստ և փայլող մազերով: Նրանք, անշուշտ, վարսերը խնամելու իրենց գաղտնիքներն ունեն, որոնցից մի քանիսը ներկայացրել է մազերի խնամքի գուրու և վիդեոբլոգեր Սուշմիթան, ում տեսանյութերը մեծ տարածում են գտնվում համացանցում:

Գեղեցիկ և շլացնող տեսքով վարսեր ունենալու համար հնդկուհու ներկայացրած խորհուրդները հրապարակել է AdMe.ru-ն:

1.Օգտագործեք հալվեի հյութը

Հարկավոր է մի քանի խոշոր տերև պոկել, կտրատել, ապա քամել հալվեի հյութը, որից հետո պետք է մերսող շարժումներով հյութը տարածել գլխամաշկի վրա: Մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ հալվեի հյութն այդպես ավելի լավ է ներծծվում: Տարածելուց հետո դիմակը պետք է թողնել 2 ժամ: Ցանկության դեպքում կարելի է թողնել ողջ գիշեր:

2.Լվանալուց հետո գլխամաշկը ցողեք սառը ջրով

Սառը ջուրը փակում է ծակոտիներն ու լավացնում արյան շրջանառությունը, ինչն էլ, իր հերթին, բերում է մազերի արագ աճին:

3.Ցողեք մազերը խնձորի քացախով

Դա կարելի է անել ամսական մի քանի անգամ: Քացախը վերականգնում է մազերի ֆոլիկուլները: Գլուխը լվանալուց հետո պետք է այն ցողել քացախով, և որոշ ժամանակ անց կնկատեք մազերի փարթամությունը: Կարևոր է ցողելուց հետո չլվանալ մազերը. Խնձորի քացախի հոտը բավականին թույլ է:

4.Փորձեք ձվով և կոնյակով դիմակ

Ձուն սպիտակուցներ է պարունակում, իսկ կոնյակը այնպիսի նյութեր, որոնք մազերն ավելի հաստ և փարթամ են դարձնում, ինչպես նաև նպաստում են աճին: Երկու ձվին մեկ բաժակ կոնյակ խառնեք և քսեք մազարմատներին: Այս խառնուրդին կարելի է նաև ձիթայուղ ավելացնել:

5.Եթերայուղեր կիրառեք

Նարդոսի, նուշի, ժոժոբայի, խունկի և ուրցի յուղերը մազարմատների վրա լավ ազդեցություն են գործում վիտամինների և բուսական հավելանյութերի պարունակության շնորհիվ: Կարելի է խառնել եթերայուղերը, խառնուրդը քսել մազարմատներին և թողնել 2-3 ժամ:




Լրահոս