ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ անզեն ցուցարարների վրա, ձերբակալություններ, արցունքաբեր գազ, տասնյակ վիրավորներ ու զոհ. իրավիճակը Բելառուսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային բողոքի ցույցերի համակարգողներին: Այս մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը:  Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը համար Էր վարձել «Բելառուս» հյուրանոցում: Նա ղեկավարում Էր երեք ստորադրյալների գործողությունները:

Ծեծկռտուք, զանգվածային անկարգություններ, արցունքաբեր գազ, կրակոցներ, տասնյակ վիրավորներ ու  մեկ զոհ: Հենց այսպես է անցել գիշերը Բելառուսում:

Մինսկում հատուկ ջոկատայինները կրակ են բացել անզեն մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամ ալիքը։ Ըստ հաղորդման, ուժայինները հայտնաբերել են երիտասարդների, ովքեր թաքնված են եղել մոտակա թփուտներում, նրանց նստեցրել են կանգառում, իսկ հետո որպես թիրախ սկսել են կրակել նրանց վրա։ Ամենայն հավանականությամբ նրանք կրակել են ռետինե փամփուշտներով։

Մինսկում բողոքի ակցիաներն սկսվել են նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ձայների 80,08 տոկոսը հավաքել Է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ երկրորդ տեղն զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան, որին համարում Էին նրա հիմնական մրցակիցը, 10,09 տոկոսը: Միլիցիայի հետ ընդհարումների հետեւանքով, ներքին գործերի նախարարության տվյալներով, արդեն բերման Է ենթարկվել շուրջ 3 հազար մարդ, անկարգությունների ժամանակ տուժել են կարգի տասնյակ պահապաններ եւ ցուցարարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս