Armenian text to speach

ԱՄՆ-ն Բելառուսի սահմանի մոտ զինծառայողներ է տեղակայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Լեհաստանից 50 զինծառայող կտեղափոխի Լիտվայի արևելքում՝ Բելառուսի սահմանին մոտ գտնվող Պաբրադե քաղաք։ Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչուսը որոշումը ողջունել է՝ այն համարելով ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդման դրական ազդակ։

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի խոսքով՝ Վիլնյուսը Վաշինգտոնի հետ քննարկում է երկրում ամերիկյան մշտական ռազմական ներկայության հարցը, սակայն ընդգծել է, որ ամենակարևորն ամերիկացի զինծառայողների ներկայությունն է, ոչ թե մշտական բազայի ստեղծումը։

Լիտվայի վարչապետն էլ նշել է, որ ամերիկյան զորքերի տեղակայման որոշումները կախված են ոչ միայն Վիլնյուսի ցանկությունից, այլև ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներից։




Մամուլի Տեսություն

Լրահոս