ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 17:00-ից, վերանայվելու են բացօթյա տարածքներում դիմակ կրելու պահանջները: Մասնավորապես, հանրային տրանսպորտում և տաքսիներում պարտադիր է դիմակի կրումը, սակայն անձնական մեքենաներում և այգիներում այլևս պարտադիր չէ դիմակ կրելը:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 12-ին արդեն հինգերորդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը և ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ դա արվում է վերջին անգամ, քանի որ բոլոր ռիսկերը դեռ չեզոքացված չեն։

Այսպիսով, ինչ փոփոխություններ են եղել.

Հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն,

Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը,

ՀՀ քաղաքացիություն չունեցողները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն նրանք ստիպված կլինեն պահել 14 օրյա ինքնամեկուսացման ռեժիմ: Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի թեստ կհանձնեն և կստանան բացասական պատասխան, կարող են ինքնամեկուսացման ռեժիմ չպահել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս