Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ծեծի պատմությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ բժիշկներն անպաշտպան են մեր երկրում, քանի որ հաճախ են կրկնվում այսպիսի դեպքերը, եվ երկրորդ՝ կան բժիշկներ, որոնք կոպիտ են խոսում քաղաքացիների հետ, որը բերում է ագրեսիայի:
Իսկ ինչ էր տեղի ունեցել: shamshyan.com-ը հայտնել էր նոյեմբերի 4-ին Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանները նկատել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի ավտոճանապարհին ծեծկռտուք է: Ավելի ուշ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին Շահեն Շահինյանը հայտնել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս իր ավտոմեքենայի հետևից լույսերը թարթելով՝ կանգնեցրել է մի վարորդ, ում դեմքով ճանաչում է։ Վարորդը վիճաբանություն է սկսել բժշկի հետ, քանի որ այս հիվանդանոցում հետազոտվող մի կնոջ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Լիլիթ Մ․-ին դիտողություն է արել:
Այս պատճառով Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Սերժիկ Զ․-ն և նրա ընկեր 22-ամյա Խաչատուր Ե․-ն ընկերներով հարձակվել, ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև հրել, գցել են գետնին և շարունակել հարվածել։ Ծեծկռտուքը դադարեցվել է միայն ոստիկանության ծառայողների միջամտությունից հետո։
ArmLur.am-ը կապ է հաստատել «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանի հետ՝ պարզելու միջադեպի մանրամասները և պատճառները։ Վերջինս, սակայն, տեղի ունեցածի նկարագրությունն ուռճացված համարեց և հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը ArmLur.am-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով՝ ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Վարույթը նախաքննության փուլում է։
ArmLur.am-ին բացառիկ տեղեկություններ են հասել այս միջադեպի մանրամասների մասին: Ըստ այդմ, Շահեն Շահինյանը մի երիտասարդ աղջկա խոստացել է բուժքույրի աշխատանք, 1 ամսից ավել նա պրակտիկա է անցել, սակայն վերջում ասել է, որ չի կարող աշխատանքի ընդունել, հավաստագիր է անհրաժեշտ, որը ունենալու հարցում կան դժվարություններ:Այսինքն՝ խնդիրը ոչ թե պացիենտ-բժիշկ հարաբերություններն են, այլ՝ վարչարարությունը. Շահինյանը խոստացել է մի բան ու չի արել: Սակայն Շահինյանը հրաժարվում է որևէ բան խոսել այս առիթով:
Մանրամասները՝ տեսանյութում․




























