ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանից թիմում շատ «նեղացածներ» կան. նոր մանրամասներ պատգամավորների հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ներկա են եղել ընդամենը մոտ 20 իմքայլական պատգամավոր: Բանն այն է, որ արդեն մի քանի շաբաթ է ՝ Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվում հանդիպել սեփական թիմի ներկայացուցիչների հետ, բայց մշտապես Հարությունյանը հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնում էր, որ զբաղված է, ու այն չէր կայանում, ինչի համար էլ երեկ հանդիպմանը իմքայլական պատգամավորներից շատերն ուղղակի չեն գնացել նիստին :

Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհ է Հարությունյանի աշխատանքից, ներկա գտնվողներն, ինչպես ներքին քննարկումներում են քննադատում Հարությունյանի աշխատանքը, այդ նույն ձեւով չեն քննադատել նրան հանդիպման ժամանակ:

Ընդամենը հնչել են հարցեր, որին ոչ թե պատասխանել է նախարարը, այլ արձագանքել է  իր հետ «տարած» փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ նախարարն ուղղակի պատասխաններին ինչ-որ հավելումներ է արել:

Ի դեպ, նշենք, որ Հարությունյանն իր խոսքում մշտապես նշել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքերում է եղել, միշտ թիմի կողքին է ու ամեն ինչ անում է, որ կրթության ոլորտում ամեն բան հաջողվի: Քննարկման ժամանակ նախարարը հայտնել է նաեւ, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում գոյություն ունեցող ԲՈՒՀ-երը միավորել. կլինեն ԲՈՒՀ-եր, որոնք Երեւան քաղաքից կտեղափոխվեն մարզեր, սակայն հարցը դեռևս քննարկումների փուլում է գտնվում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանից թիմում շատ «նեղացածներ» կան, ինչով էլ պայմանավորված, երեկվա նիստը անցել է ոչ մարդաշատ. օրենսդիր մամնի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են Հարությունյանի հետ չառնչվելու համար, քանի որ այն վերջում մշտապես բերում է «բախումների» ու լարվածության:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս