Armenian text to speach

Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը և Արայիկ Հարությունյանը նոյեմբերի վերջին կմեկնեն Հունաստան՝ գործուղման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներից Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը և Արայիկ Հարությունյանը նոյեմբերի վերջին գործուղման կմեկնեն Հունաստան։

ArmLur.am-ը ուսումնասիրեց ԱԺ նախագահի՝ նոյեմբերի 18-ին հրապարակված կարգադրությունը և պարզեց, որ պատգամավորները նոյեմբերի 23-26-ը Աթենքում կմասնակցեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական կոմիտեի և 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին։

Պատվիրակությունը կգլխավորի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որը գործուղման կմեկնի նոյեմբերի 22-26-ը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը։ Նրանց կուղեկցի պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։

Կարգադրության համաձայն՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկը կվճարվեն ԱԺ-ին 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից, իսկ գիշերավարձը կհոգա հրավիրող կողմը։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս