22-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին, ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։

Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևան Ա․-ի (ծնված 1998 թ․) դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս