Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ հացադուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում  անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր դուրս եկավ հացադուլից։

Այսօր, երբ նրան մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եւ այլ քաղաքացիներ ևհայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին եւ հացադուլ հայտարարում, այդ  պահին նա հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել։




Լրահոս