ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Այսօր թեկնածուի հետ տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- նշեց նա:
Մակունցը հավելեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում: