Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք։ Ներկայումս երկրում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1421։

Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 5 պացիենտ, իսկ COVID-19 համավարակի սկզբից Վրաստանում բուժվել է 1137 մարդ: Մահացել է 17-ը:

Կարանտինի մեջ է 7005 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 255:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:




Լրահոս