ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղբամաններն անհուսալի նետված են փողոցում։ Թե ինչքան այսպես անպիտան կմնան, դժվար է պատկերացնել։

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ես մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Ուզում եմ իմանալ՝ արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորում է դրանք:

Նարինե Գրիգորյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երեշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝

ա) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե ավանդատուն ունի ավանդներ Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկից:

Սամսոն Հարությունյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հողի հարկից ազատվում են՝

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը՝ բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի,

բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած՝ երկու տարվա ընթացքում,

գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր այդ ժամկետի ընթացքում,

դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ եւ այլն),

ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը,

զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)` դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում,

է) պետական անտառային ֆոնդի հողերը՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,

ը) փոստային կապի ազգային օպերատորը:

շարունակելի

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը պարզ ներկայացված է. մնում է քաղաքացին ծանոթանա եւ գործի օրենքի շրջանակներում։

 




Լրահոս