Սերժ Սարգսյանը կայցելի «ՄԱՊ» գործարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին, Սերժ Սարգսյանն այցելելու է Արմավիրի մարզ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ օրը Սարգսյանը մասնակցելու է դպրոցի բացման արարողության, այնուհետեւ այցելելու է «ՄԱՊ» ընկերությանը պատկանող գործարան:

Մեզ լուրեր հասան, որ տեւական ժամանակ է, ինչ գործարանի ղեկավարությունը պատրաստվում է, մաքրում, «թարմացնում» է գործարանը, որպեսզի պատշաճ ձեւով ընդունի Սերժ Սարգսյանին: Նշենք, որ «ՄԱՊ» գործարանի սեփականատերը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանն է:




Լրահոս